Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել է Փհենյան՝ մարտից ի վեր արդեն երկրորդ անգամ: Նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Կուրսկի մարզի վերականգնման հեռանկարը: Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է Կուրսկի ուղղությամբ մարտերին մասնակցած «հյուսիսկորեացի զինվորների սխրանքը հավերժացնելու» կարևորությունը։ Կիմ Չեն Ընը խոստացել է շարունակել Ռուսաստանին աջակցությունը միջազգային քաղաքական, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված հարցերում:

Անդրադարձ է եղել Ռուսաստան-Հյուսիսային Կորեա երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Քննարկվել է նաև Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում