ՎՎահե Դավթյան

ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին

ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին

Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Լևոն 14-րդի հեռախոսազրույցը։ Նախագահ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Հռոմի պապին՝ ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություն իր բարձր առաքելության իրագործման հարցում։

Կողմերն ընդգծել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական մեծ ներդրումը ՌԴ և Սուրբ Աթոռի հարաբերությունների ամրապնդման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը՝ ուղղված այդ կապերի հետագա զարգացմանը՝ հիմնվելով հոգևոր-բարոյական միավորող արժեքների վրա, նպատակ ունենալով կառուցել առավել արդար աշխարհակարգ։ Փոխադարձ տրամադրվածություն է հայտնվել մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև աշխարհի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության հարցում։

Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է հետաքրքրվածությունը՝ խաղաղությանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հասնելու հարցում, ընդգծել, որ ճգնաժամի վերջնական, արդար և համընդգրկուն լուծման համար հարկավոր է սկզբնական պատճառները վերացնել։

Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերականգնման համատեքստում ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է երկրորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերում են ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը։

Շեշտվել է, որ ռուսական կողմը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է՝ երեխաներին իրենց հարազատների հետ միավորվելու համար։ Հռոմի պապին ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել ճգնաժամի կարգավորման հարցում աջակցելու պատրաստակամության, մասնավորապես՝ հումանիտար սուր հարցերի լուծման առումով ապաքաղաքական հիմքով Վատիկանի մասնակցության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում