ՎՎահե Դավթյան

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Գերիների վերադարձի հարցով մենք բոլորից շատ շահագրգռված ենք և ամեն ինչ անում ենք՝ օր առաջ արդյունք ունենալու համար, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած հանդիպմանը՝ ասել է ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է անհայտ կորածների ճակատագրին՝ Արմեն Աբազյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություն ունեն ադրբեջանական կողմի հետ՝ առաջիկայում Լեռնային Ղարաբաղում համատեղ որոնողական աշխատանք իրականացնելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում