ՄՄարի Կոստանյան

Համաշխարհային մեդիան անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին

Համաշխարհային մեդիան անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին

«WCIT-2019» միջազգային համաժողովի շրջանակում՝ ամերիկահայ հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին անդրադարձ է եղել նաև համաշխարհային մեդիայում: ԶԼՄ-ներին առանձնահատուկ հետաքրքրել է Քարդաշյանի զեկույցը՝ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը:  Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, ներկայացնում է սոցիալական հարթակները բիզնեսի զարգացման համար գործածելու սեփական փորձառությունը:

Լրատվամիջոցներն անդրադարձել են նաև Հայաստանում անցկացվող «WCIT-2019»՝ 23-րդ միջազգային համաժողովին, նշելով, որ ՏՏ համաշխարհային խոշոր իրադարձությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մոտ 2 հազար մասնագետներ, բարձրաստիճան հյուրեր՝ շուրջ 70 երկրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում