Հավերժ տաղանդավոր կատակերգու-ողբերգակը

Հավերժ տաղանդավոր կատակերգու-ողբերգակը

Երբեմն կուշտ, երբեմն քաղցած, երբեմն կատակերգու և երբեմն ողբերգակ էր, բայց միշտ տաղանդավոր: Չարլզ անունով փոքրիկի կյանքի առաջին փուլը բուռն զարգացումներ ունեցավ հոր ալկոհոլային կախվածության ու մոր խելագարության պատճառով: Չարլզը ճաշակեց կյանքի դառը պտուղները՝ մանկատուն, սով, փողոց:

Լոնդոնցի տղան առաջին անգամ բեմում էր հինգ տարեկանում` դերասանուհի մոր հետ: Երգում է իր երգը, հետո ընդհատում այն, դերասանին հատուկ տոնով գոչում, որ հիմա պետք է հավաքի իրեն նետած գումարը, վերցնում և շարունակում երգել: 

9-ը տարեկանում «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խմբում էր, 14 տարեկանում «Շերլոկ Հոմս» պիեսում,  16 տարեկանում ջութակի դասերի էր հաճախում: Նա օրական 4-16 ժամ պարապում էր:  Դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ Չապլինի առաջին ֆիլմը «Անձրևի տակ մնացած»-ն է: Դրան հաջորդեցին «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը:
Նրա գործերը տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում: Նա աշխարհում առաջին դերասանն էր, ում նկարները տպագրվել են Թայմ ամսագրի շապիկին: 

Չապլինն ամուսնացել է 4 անգամ, ունեցել է 11 երեխա, որոնցից միայն Ջերալդինա Չապլինն է ճանաչում ձեռք բերել: Դրան նպաստեց նաև դստերը գրված աշխարհահռչակ նամակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում