ՄՄարիամ Մխիթարյան

Բանակցող կողմերը կարողացել են համաձայնության գալ միայն գերիների փոխանակման հարցի շուրջ. Ումերով

Բանակցող կողմերը կարողացել են համաձայնության գալ միայն գերիների փոխանակման հարցի շուրջ. Ումերով

Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ Ուկրաինայի պաշտպանության նախարար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը նշել է, որ Ռուսաստանը չի համաձայնել անվերապահ հրադադարի և պետությունների ղեկավարների հանդիպմանը։ 

Նրա խոսքով՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ միայն գերիների վերադարձի և զոհվածների աճյունների՝ «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով փոխանակման հարցերի շուրջ։ Բանակցողները համաձայնեցրել են նաև բոլոր ծանր հիվանդ ռազմագերիների և 25 տարեկանից ցածր անձանց նոր փոխանակումը։

«Մի քանի օր առաջ մենք մեր փաստաթուղթը ներկայացրեցին ռուսական կողմին, բայց նրանցից մինչև օրս որևէ արձագանք դեռ չենք ստացել: Միայն այսօրվա քննարկման ժամանակ նրանք ասացին, որ իրենց առնվազն մեկ շաբաթ է պետք՝ ցանկացած պատասխան վերանայելու համար»,- ասել է ուկրաինական պատվիրակության ղեկավարը։

Ումերովը հավելել է, որ ուկրաինական կողմը Ռուսաստանի ներկայացուցիչներին առաջարկել է պատվիրակությունների ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև հունիսի վերջը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում