ՆՆորայր Շողիկյան

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է որոշման մեջ:

Արամ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023-ի հունվարին, վերանշանակվել՝ 2024-ի դեկտեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում