ԼԼուսինե Մուրադյան

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Եթե Հայաստանում ժողովրդավարությունը վտանգի տակ լինի, ապա վտանգվում է ամբողջ ժողովրդավարությունը: Այդ մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

«Միայն Հայաստանը չի վտանգված, այլ ամբողջ ռեժիմը: Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգվում է Հայաստանում: Սա է իմ ուղերձը՝ ոչ մի բան բաց չթողնել, անպայման լինել ամուր և գնալ առաջ»,- ասաց Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

Համաժողովի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին հայտարարեց, թե Ֆրանսիայում Հայաստանը կոնսենսուսի թեմա է:

«Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ ֆրանսիացիները նույնիսկ քաղաքական դաշտում չունեն տարակարծություններ, և բոլորը, հումանիստական մղումներից մղված, գալիս են ընդհանուր հայտարարի, որովհետև դա օգնում է տեղական իշխանության մարմիներին թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում»,- ասաց դեսպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում