Մանրակերտող Էդուարդ Ղազարյանի աշխարհը՝ ասեղի անցքում կամ մազի վրա

Մանրակերտող Էդուարդ Ղազարյանի աշխարհը՝ ասեղի անցքում կամ մազի վրա

Քանդակագործ-նկարիչ  Էդուարդ Ղազարյանն իր մանկության ամենաերջանիկ օրը համարում էր, երբ իրենց մանկապարտեզ մեծ տարրայով կավ բերեցին: Հենց դրանից հետո էլ՝ 3 տարեկանում իր առաջին ցուցահանդեսն էր. մանկապարտեզում.

Նրա հոբբին դարձավ փոքր քանդակներ ստեղծելը: Տղան ոգևորվեց ու սկսեց ավելի ու ավելի փոքրացնել քանդակների չափերը: Տարիներ հետո էլ ստեղծեց աշխարհի ամենափոքր ջութակը՝  Ստրադիվարիուսի գործիքի նմանությամբ:

Ղազարյանը քանդակում էր մազի ու անգամ բրնձի հատիկի վրա: Արտասահմանում թերահավատորեն էին մոտենում Էդուարդի ֆենոմենին. նա էլ որոշեց մոր թիկնոցին մնացած մազի վրա գրություն քանդակել ու ուղարկել ռուսական թերթերից մեկին:

Մանրակերտող Էդուարդ Ղազարյանը երկար տարիներ իր աշխատանքներով հիացնում և զարմացնում էր աշխարհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում