ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին մեկնաբանել է ռուսական ռմբակոծիչների դեմ գործողությունը

Զելենսկին մեկնաբանել է ռուսական ռմբակոծիչների դեմ գործողությունը

«Հիանալի արդյունք։ Ուկրաինայի ինքնուրույն արդյունքը։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Մեր ամենաերկարատև գործողությունը»,- այսպես է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել ռուսական ռմբակոծիչների դեմ գործողությունը:

Նա նշել է, որ մարդիկ, որոնք նախապատրաստել են այդ գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Նախագահը շնորհակալություն է հայտնել գեներալ Մալուկին Ուկրաինայի այդ հաջողության համար։ Հանրապետության անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հանրությանը տեղեկացնել գործողության այն մանրամասների ու արդյունքների մասին, որոնք ենթակա են հրապարակման։

«Իհարկե, մենք չենք կարող ձեզ ամեն ինչ հիմա պատմել, բայց ուկրաինական այս գործողություններն անպայման կգրվեն պատմության դասագրքերում։ Ուկրաինան պաշտպանվում է, և միանգամայն արդար է, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը հասկանա այս պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանն է այս պատերազմը սկսել, Ռուսաստանն էլ պետք է այն ավարտի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում