ԼԼուսինե Մուրադյան

Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու իսկական լծակներ են. Ֆրանսիայի դեսպան

Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես բարեկամություն չէ, այլ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու իսկական լծակներ են. Ֆրանսիայի դեսպան

Կա կապ Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որը բազմաշետ է՝ սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաև ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ, այսինքն՝ ինչպես կարող ենք ամեն մեկս, մեր առաջնահերթությունը հաշվի առնելով, աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Այդ մասին Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում հիմա՝ մոտ երկու տարի անց, երբ ֆրանսիական համայնքների կողմից, որը նախաձեռնել էին Փարիզ քաղաքը և Հայկական ասոցիացիաների միավորումը, ուղարկվել էր մարդասիրական օգնությունը, նշանակում է, որ մենք շարունակում ենք ձեր կողքին մնալ՝ թե՛ պետությունը, թե՛ ֆրանսիական հասարակությունը, թե՛ կազմակերպությունները:

Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության»,- ասաց դեսպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում