ԼԼիլիթ Ասատրյան

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ։ Այս մասին նշված է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

«Դուք նշանակալի ներդրում եք ունենում Եվրասիական տնտեսական միությունում կառուցողական և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։

Բակիտժան Սագինտաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և իր անունից Նիկոլ Փաշինյանին մաղթել է առողջություն և հետագա ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի և նրա քաղաքացիների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում