Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատրաստվում է հիշատակի միջոցառումներին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատրաստվում է հիշատակի միջոցառումներին

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Տեղադրվել են տեղեկատվական վահանակներ, տեսախցիկներ, կառուցվել ցայտաղբյուրներ ու հասարակական սանհանգույցներ, ասֆալտապատվել են հուշակոթող տանող ճանապարհները:

Ապրիլի 24-ը լուսաբանելու համար աշխատանքային հատուկ պայմաններ կստեղծվեն լրատվամիջոցների համար: Հատուկ տաղավարից կաշխատեն հեռուստաօպերատորներն ու լրագրողները: Առանձնացված տարածքում կտեղակայվի մամուլի կենտրոնը, լրագրողներն օրվա աղմուկից հեռու հնարավորություն կունենան լուսաբանել տարվա ամենագլխավոր իրադարձությունը, կազմակերպել բացառիկ հարցազրույցներ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում