Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը՝ ամերիկյան FARA ակտի նմանությամբ: Դրա համաձայն՝ ավելի քան 20 տոկոս արտասահմանյան ֆինանսավորում ստացող վրացական կազմակերպությունները, այդ թվում՝ լրատվամիջոցները, պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին:

Օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Ըստ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ նախաձեռնության նպատակն է պայքարել արտասահմանյան ֆինանսավորում ստացող այն կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են ապակայունացնել Վրաստանը:

Եվրամիությունը դատապարտել է օրենքի ընդունումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մտահոգություն է հայտնել, որ այն լուրջ սպառնալիք է Վրաստանում ժողովրդավարության համար և կարող է սահմանափակել այլախոհությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ների գործունեությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում