Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել է Կուրսկի մարզի բնակավայրերի վրա

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել է Կուրսկի մարզի բնակավայրերի վրա

Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով հարձակվել է Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովսկի շրջանների վրա՝ հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:

Նրա խոսքով՝ Ռիլսկում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու հինգհարկանի բնակելի շենքերի: Դրանցից մեկում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հարևան պատշգամբներում։ Խինշտեյնի տվյալներով՝ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 13 և 16 տարեկան երեխաներ։

Նա նաև հայտնել է, որ Լգովի շրջանի Արտակովո ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով այրվել են երկու շինություն և ավտոտնակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում