ԼԼուսինե Մուրադյան

Ախուրյանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ. Փաշինյան

Ախուրյանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ. Փաշինյան

Ախուրյանում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

«Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

 

Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը ևս հատկացվել է Կառավարության կողմից:

 

Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաև տեխնիկական այլ միջոցներ»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում