ԱԱսպրամ Սարատիկյան

Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև՝ Երևանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում մայիսի 30-ին կեսօրից հետո, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ը կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը՝ նույնքան կնվազի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում