ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Պապոյանը Ղազախստանում «Աստանա միջազգային համաժողովի» շրջանակում մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել

Գևորգ Պապոյանը Ղազախստանում «Աստանա միջազգային համաժողովի» շրջանակում մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-30-ը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է «Աստանա միջազգային համաժողովին»։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաժողովի ընթացքում նախարարը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է լիագումար նիստին և «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։ 

Համաժողովի շրջանակում Գևորգ Պապոյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, Ֆրանսիայի արտաքին առևտրի և արտերկրում բնակվող ֆրանսիացի քաղաքացիների հարցերով պատվիրակ նախարար Լորեն Սեն-Մարտինի, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևի, Խորվաթիայի էկոնոմիկայի նախարար Անտե Շուշնյարի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի և Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում