ԳԳոհար Սարգսյան

Վարչապետի դժգոհությունը հոգևոր սպասավորները փորձել են ներկայացնել որպես վիրավորանք՝ չխորշելով ամենատգեղ որակումներից․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի դժգոհությունը հոգևոր սպասավորները փորձել են ներկայացնել որպես վիրավորանք՝ չխորշելով ամենատգեղ որակումներից․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Այսօր վարչապետն իր արդարացի դժգոհությունն է արտահայտել եկեղեցիներում՝ բազմադարյա տաճարներում տիրող իրավիճակից, նրանից, որ երբեմն դրանք վերածվում են պահեստի կամ հին իրերի պահման տարածքների: Արել է դա որպես երկրի ղեկավար, որպես հավատացյալ՝ ամենևին չվիրավորելով Հայ առաքելական եկեղեցին:

Սակայն ի զարմանս, սկսած Միքայել ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավորներ իրենց բնորոշ ոճով փորձել են դա ներկայացնել որպես վիրավորանք Եկեղեցու հասցեին՝ իրենք չխորշելով ամենատգեղ որակումներից: Սա դիագնոզ է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում