ԳԳոհար Սարգսյան

Թուրքիան հուսով է՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կրակի դադարեցման կհանգեցնի

Թուրքիան հուսով է՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կրակի դադարեցման կհանգեցնի

Միացյալ Նահանգները հուսով է, որ ՌԴ-ն ու Ուկրաինան առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացնեն ուղիղ բանակցությունների նոր փուլը` հայտարարել են Սպիտակ տանը։ Նշվել է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի, եթե Թրամփը որոշի Թուրքիայում կայանալիք բանակցություններին ուղարկել իր ներկայացուցչին։

«Մենք կհաղորդենք, եթե նախագահը որոշի ներկայացուցիչ ուղարկել։ Այս պահին ես նման տեղեկություն չունեմ»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Միաժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է ՌԴ և Ուկրաինայի՝ բանակցությունների մասնակից պատվիրակություններինև պատրաստ է նրանց անվտանգությունն ապահովել։

Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցություններին թուրքական ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում