ՄՄարիա Գաբրիելյան

ԵՄ-ն առաջարկում է նոր ռազմավարություն՝ Սևծովյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար

ԵՄ-ն առաջարկում է նոր ռազմավարություն՝ Սևծովյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը խթանելու համար

ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։

 

Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաև ամրապնդել ԵՄ-ի աշխարհաքաղաքական դերը որպես հուսալի դերակատարի Սևծովյան տարածաշրջանում։

ԵՄ-ն կխորացնի համագործակցությունը Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով համագործակցությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ։ Այս երկրներից մի քանիսն ընտրել են ԵՄ-ին միանալու կամ դրա հետ սերտորեն համագործակցելու ուղին։ Ռազմավարությունն ուղղված է Սևծովյան տարածաշրջանի գործընկերներին և ԵՄ-ին շոշափելի օգուտներ բերող փոխշահավետ համագործակցությունների խորացմանը և ներդրումներին։

 
Տարածաշրջանում ԵՄ ապագա համագործակցությունը կկենտրոնանա հետևյալ ուղղությունների վրա՝

  • անվտանգության, կայունության և դիմակայունության զորեղացում.
  • կայուն տնտեսական աճի և բարեկեցության խթանում.
  • շրջակա միջավայրի պաշտպանություն, կլիմայական փոփոխություններին դիմակայելու կարողությունների զարգացում և քաղաքացիական պաշտպանություն։

ԵՄ-ն նպատակ ունի կառուցել ավելի ուժեղ, դիմակայուն և մրցունակ Սևծովյան տարածաշրջան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում