ԼԼուսինե Մուրադյան

Հիմնական տարընկալումները գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ են կապված. Արմեն Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Հիմնական տարընկալումները գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ են կապված. Արմեն Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Այս նախագիծը պետք է առավելագույնս լավարկվի: Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները լուծվում են, կա հանրային կոնսենսուս, և այն բոլոր մտահոգությունները, որ հանրության մեջ կան, ու մեր գործընկերներն ունեն, այդ մտահոգությունները փարատված կլինեն, ապա նախագիծն արդեն կգնա ընդունման ճանապարհով: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո, որի շրջանակում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը:

«Հիմնական տարընկալումները և բազմակարծությունը, որ կան, գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված»,- ասաց պատգամավորը:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ բանակի զորահավաքային պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր կա, բայց նաև նախագծում հոդվածներ ու նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր կարող են ստեղծել:

«Եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո՛, այն նախագիծն այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսներն էլ, բանակի նյութական ռեսուրսներն էլ, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով: Եթե նույնիսկ այս վիճակով ընդունվում է, իր դրական էֆեկտներն ունի: Բայց մենք ունենք արժեքային ընկալման խնդիր, երբ ասում ենք՝ փող-քիչ ծառայություն, մեր հանրությունը շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է և հասկանալի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նախագիծն ինչքան երկար քննարկվի և լավարկվի, այդքան արդյունքն ավելի լավը կլինի, իսկ թե երբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամի դիմաց, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամի դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում