ՎՎարդուհի Բալյան

Բակո Սահակյանը հյուրընկալել է ամերիկյան «Չևի Չեստ» կազմակերպության բժիշկներին

Բակո Սահակյանը հյուրընկալել է ամերիկյան «Չևի Չեստ» կազմակերպության բժիշկներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո  քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի  բժիշկներին՝ տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար, նկատելով. որ այն մեծապես նպաստում է Արցախում բժշկական ծառայության որակի բարձրացմանը՝ հանդիսանալով մարդասիրության օրինակելի դրսևորում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում