ԼԼուսինե Մուրադյան

Բենզինի գինը, որն իջել էր 250 դրամ, անբարեխիղճ մրցակցության արդյունք էր, տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ. ՄՊՀ նախագահ

Բենզինի գինը, որն իջել էր 250 դրամ, անբարեխիղճ մրցակցության արդյունք էր, տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ. ՄՊՀ նախագահ

Բենզինի գինը, որն իջել էր 250 դրամ, մրցակցության արդյունք չէր, այլ անբարեխիղճ մրցակցության հետևանք, որովհետև տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ: Այս մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ արձագաքնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե բենզինի՝ 250 դրամի հասնելու փաստը որակի վատացմա՞ն, թե՞ մրցակցության հետևանք էր:

«ՀՀ-ում ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից: Հիմա՝ եթե այդ բորսաներում գինն ավելի բարձր է, ո՞նց է ստացվում, որ ՀՀ-ում գինն էժան է լինում: Դա խաբկանք է, որ մենք չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել»,- ասաց նա և հավելեց՝ խնդիր կլինի, եթե բենզինի գինը բորսայում իջնի, իսկ ՀՀ-ում չիջնի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում