ԴԴիանա Գասպարյան

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ուրուգվայի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ուրուգվայի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Սիլվանա Գրասիելա Լեսկա Բարոլինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա նշանակալի ներդրում կունենա Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի զարգացման հարցերին: Կարևորվել է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային, համագործակցության ընդլայնումը:

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում