ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը և կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականության պահպանումը: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» և Բլեդի ռազմավարական համաժողովների միջև փոխգործակցության հաստատմանն ուղղված քայլերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում