Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները

Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները

Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:

«Ընդամենը երեք օրում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 900 անօդաչու թռչող սարք, բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։ Ռուսաստանն ընտրում է շարունակել պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին: Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ ավելացնել Մոսկվայի վրա ճնշումը:

Ավելի վաղ ռուսական հարվածները դատապարտել է նաև ԱՄՆ նախագահը:

«Վլադիմիր Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա խելագարվել է»,- կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում