ԳԳոհար Սարգսյան

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին

Երևանում մայիսի 26-ին մեկնարկած «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին Երևանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ համաժողովն արդյունավետ հարթակ է քննարկելու առկա մարտահրավերներին դիմակայելուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Նա կարևորել է հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն ակտիվացնելու առաջնահերթությունը:

Գժեգոժ Շչետինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու հարցում:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լեհական միջխորհրդարանական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում