ՄՄարիամ Մխիթարյան

Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա. Պապուաշվիլին՝ Մակրոնի, Մերցի ու Տուսկի հայտարարության մասին

Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա. Պապուաշվիլին՝ Մակրոնի, Մերցի ու Տուսկի հայտարարության մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

«Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի և Վրաստանի պետության վրա՝  նրա ազգային տոնի օրը»,- գրել է Պապուաշվիլին Ֆեյսբուքում։

Ավելի վաղ երեք եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել էին վրացի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ և այդ առիթով հատուկ նամակում դատապարտել Վրաստանի իշխանությունների գործողությունները, որոնք, ենթադրաբար, ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և ընդդիմախոսների դեմ։ Մակրոնը, Մերցը և Տուսկը կոչ են արել Վրաստանի իշխանություններին «փոխել եվրոպական նորմերին հակասող օրենքները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում