ՔՔրիստինե Ոսկանյան

Քննարկվել է ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը

Քննարկվել է ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Քուլսին ՏԿԵՆ-ի և ԵԽ-ի միջև ձևավորված հաջող համագործակցության և վերջինիս համատեքստում ՀՀ համայնքներում իրականացված մի շարք ուսումնական ծրագրերի համար, որոնք միտված են համայնքների կարողությունների զարգացմանը, համայնքային աշխատողների մասնագիտական զարգացմանը։

 

Քննարկվել է ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, պետության կողմից ՀՀ համայնքներին դոտացիաների հատկացման կարգն ու առանձնահատկությունները, համայնքների խոշորացման ձեռքբերումները և մարտահրավերները։

 

Անդրադառնալով ԵԽ-ի կողմից ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ Քուլսի կողմից արձանագրվել է այս ոլորտում առկա առաջընթացը, ինչպես նաև հատկորոշվել են առկա խնդիրները։
 

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ փոխգործակցությունը նշված բոլոր ուղղություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում