ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում մեզ համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել մեր գործընկերներին. Միրզոյանը՝ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի մասին

Հայաստանում մեզ համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել մեր գործընկերներին. Միրզոյանը՝ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի  մասին

Նախարար Բարոյի հետ այսօր անդրադարձել ենք տարբեր հարթակներում տարբեր ձևաչափերով մեր երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, առաջնային նշանակություն ունի այս համատեքստում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը: Ես շնորհակալություն եմ հայտնել նախարարին և ֆրանսիական կողմին այս ողջ գործընթացում և այս համատեքստում ֆրանսիական կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար: Բացի ընդհանուր պնդումից, պետք է շատ կոնկրետ բանի անդրադառնամ. օրինակ՝ վիզաների ազատականացումը, որի շուրջ ՀՀ-ում մեծ ակնկալիքներ կան: Ընդհանուր խոսակցությունը ԵՄ-ի հետ մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ է: 

Կառանձնացնեի նաև Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը. հիշում եք՝ օրեր առաջ այդպիսի մի հանդիպում եղավ, այսպիսի ձևաչափով գագաթնաժողով եղավ Տիրանայում, և հայտարարվեց, որ այդպիսի գարնանային հավաք լինելու է Երևանում: Մենք շահագրգռված ենք այս հարթակով, առաջին օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել, մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը, և հիմա նաև էլի Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ մենք կունենանք հաջորդ գարնանային հավաքը: Երևանում, Հայաստանում մեզ համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել մեր գործընկերներին:

Մենք կարևորություն ենք հաղորդում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր համագործակցությանը: Հայաստանը այստեղ ևս իր անելիքներն ունի, ունեցանք գագաթնաժողով մի քանի տարի առաջ, այժմ՝ խաղերը, երիտասարդության ներգրավումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում այսօր ավելի շատ երիտասարդներ են ուզում խոսել գեղեցկագույն ֆրանսերենով, և սա ողջունելի է»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում