Ես եկել եմ Հայաստան՝ ևս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցության մասին, աջակցություն, որը Ֆրանսիայի նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական և անխախտ, նախ և առաջ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել է համաձայնության, և ցանկանում եմ այստեղ ողջունել նաև վարչապետ Փաշինյանի համարձակաությունը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել՝ ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու, ահա, թե ինչ են սպասում, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Եվրոպան՝ աջակցություն ՀՀ սուվերենությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականությանը»,- ասաց նա:
Ժան-Նոել Բարոն կարևորեց նաև Հայաստանի և Ֆարնսիայի պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապեատրաստո՞ւմ, թե՞ զինամթերքի տրամադրում:
«Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ՝ ապահովելու իր պաշտպանությունը, իր սուվերենությունը, աջակցություն նաև Հայաստանի ժողովրդավարությանը ընդդեմ ապակայունացման, նաև մեր նպատակն է Հայաստանին աջակցել իր դեմոկրատական մոդելն ամրապնդելու համար»,- ասաց նա:










