ՄՄարիա Գաբրիելյան

Առաջարկվել է Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել երթևեկության սահմանափակումներ

Առաջարկվել է Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել երթևեկության սահմանափակումներ

Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է Երևանի Փոքր Կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախատեսվում է նաև փոփոխություն անել Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի հետևանքով երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ՝ ուղղությունը Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։ Այս և նախատեսվող մյուս փոփոխությունների մանրամասները՝ հետևյալ հղմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում