ԿԿարմեն Ղուկասյան

8th Sharjah Masters-ում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ հորիզոնականը

8th Sharjah Masters-ում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 5-րդ հորիզոնականը

Շարժայում ավարտվել է 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարը:

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի Ա խմբում (2500+ վարկանիշ ունեցող շախմատիստներ) մասնակցել է 31 երկրի 82 շախմատիստ:

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցանակային 5-րդ հորիզոնականը:

Լավագույն եռյակը ունեցել է հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Անիշ Գիրի (Նիդերլանդներ),

2-րդ տեղ՝ Ալեքսանդր Ինջիչ (Սերբիա),

3-րդ տեղ՝ Նոդիրբեկ Աբդուսատորով (Ուզբեկստան):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում