ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ՝ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

Հրդեհ՝ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

Մայիսի 24-ին՝ ժամը 16:50-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:16-ին: Այրվել են խոհանոցի (մոտ 12 քմ) կահույքը և պատուհանը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք:

Փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում