ԳԳոհար Սարգսյան

Օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը, Հարվարդից բացի, կարող է կիրառվել նաև այլ բուհերի դեպքում․ Թրամփ

Օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելքը, Հարվարդից բացի, կարող է կիրառվել նաև այլ բուհերի դեպքում․ Թրամփ

Միացյալ Նահանգները, բացի Հարվարդից, կարող է օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք կիրառել նաև այլ բուհերի հանդեպ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարվարդի նկատմամբ նմանատիպ միջոց կիրառելուց հետո։ Ավելի վաղ ԱՄՆ-ում դատարանը դադարեցրել էր Հարվարդում օտարերկրյա ուսանողների ընդունելության հանդեպ կիրառվող արգելքը, որը ներդրել էր Թրամփի վարչակազմը։ Բուհը Թրամփի վարչակազմի դեմ առաջ է քաշել մեղադրանքի տասնյակ կետեր։ «Մենք դիտարկում ենք բազմաթիվ հնարավորություններ․․․ Հարվարդը, ինչպես և որոշ այլ բուհեր, ստիպված կլինեն փոխել իրենց մոտեցումները»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով օտարերկրյա ուսանողների ընդունելության հանդեպ կիրառվող արգելքը այլ բուհերի դեպքում ևս կիրառելու հավանականության մասին հարցին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում