ՔՔրիստինա Մկրտչյան

Mercedes-Benz-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կայանած VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վրա. կա զոհ

Mercedes-Benz-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կայանած VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վրա. կա զոհ

Մայիսի 23-ին՝ ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել կայանած VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում