ՄՄարիամ Մխիթարյան

Խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է. Լավրովը՝ Վատիկանում ռուս-ուկրաինական բանակցության հավանական նոր փուլի մասին

Խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է. Լավրովը՝ Վատիկանում ռուս-ուկրաինական բանակցության հավանական նոր փուլի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել Վատիկանում ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների կազմակերպմանը։ Խորհրդակցությունների հաջորդ փուլն այնտեղ անցկացնելն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։ «Վատիկանը՝ որպես բանակցությունների անցկացման վայր, այնքան էլ հարմար չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը երկու ուղղափառ երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին է:

Երեքշաբթի նորընտիր Հռոմի Պապ Լևոն XIV-ը հաստատել էր, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալելու նման հանդիպում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ կողմերը խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների վայրի վերաբերյալ։ Նա որպես հնարավոր հարթակներ էր նշել Վատիկանը, Շվեյցարիան և Թուրքիան։

Հինգշաբթի Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել էր, որ Մոսկվային դուր չի գալիս Վատիկանում բանակցություններ կազմակերպելու գաղափարը և սպասում է դրանց հաջորդ փուլին Ստամբուլում, որտեղ մայիսի կեսերին տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին ուղիղ հանդիպումը՝ 2022 թվականի գարնանից ի վեր։

Ուրբաթ  Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան համաձայն չէ հանդիպումը Վատիկանում անցկացնելուն, բայց դեռևս «գաղափարներ» չունի հանդիպման հնարավոր հարթակների վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում