ԱԱսպրամ Սարատիկյան

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին՝ ժամը 14․50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ, վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։

«Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ժամը 15․27-ին Գավառի Բ/Կ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված անձանցից «ԿԻԱ»-ի վարորդ, 2002 թ․ ծնված Հայկ Մարգարյանը մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում