ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն պահանջում է Իսրայելի զինվորականներին պատասխանատվության ենթարկել դիվանագետների վրա կրակելու համար

ԵՄ-ն պահանջում է Իսրայելի զինվորականներին պատասխանատվության ենթարկել դիվանագետների վրա կրակելու համար

Եվրամիությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել իսրայելցի զինծառայողներին՝ մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ կրակելու համար, որոնք այցելել էին Արևմտյան ափ՝ Ջենինում պաղեստինցի փախստականների ճամբար: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, զինվորներն ինտենսիվ կրակ են բացել Ջենին ժամանած դիվանագիտական ​​​​պատվիրակության և խմբին ուղեկցող լրագրողների վրա, որոնց նպատակն էր ծանոթանալ այնտեղ պաղեստինցիների կենսապայմաններին։ Գործակալության տվյալներով՝ պատվիրակության կազմում էին դիվանագետներ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Մարոկկոյից, ինչպես նաև ԵՄ-ից։

Իսրայելական կողմի վարկածի համաձայն՝ պատվիրակությունը շեղվել է իր երթուղուց և մտել տարածք, որտեղ մուտքն արգելված է, ինչի պատճառով զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում