ՄՄարիամ Մխիթարյան

Մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը

Մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը

Յասին Հուսեյնզադեն, որը 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել։

Հուսեյնզադեի ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։ Մեկ այլ աշխատակից վիրավորվել էր։

Միջադեպը պատճառ էր դարձել, որ Ադրբեջանը դադարեցնի Իրանում իր դեսպանատան գործունեությունը, որի անձնակազմը տարհանվել էր հայրենիք։ Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունը վերսկսել է իր գործունեությունը մեկ տարի անց՝ 2024 թվականի հուլիսին, նոր հասցեում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում