ԱԱնի Օհանյան

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է, իրականացվում են հովացման աշխատանքներ

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է, իրականացվում են հովացման աշխատանքներ

Մայիսի 20-ին՝ ժամը 18:32-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել է անվտանգ տարածք․ հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում են հովացման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում