ՎՎարդան Հովսեփյան

Սենսացիոն փաստաթուղթ ԱՄՆ պետքարտուղարությունից. Հեյդար Ալիևը դեմ չի եղել բանակցություններին Արցախի մասնակցությանը

Սենսացիոն փաստաթուղթ ԱՄՆ պետքարտուղարությունից. Հեյդար Ալիևը դեմ չի եղել բանակցություններին Արցախի մասնակցությանը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարությունից գաղտնի փաստաթուղթ է ստացել «Բանակցությունների մասին հուշագիր» անվանումով:

Փաստաթղթում ներկայացված են տեղեկություններ ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Բիլ Քլինթոնի և  Հեյդար Ալիևի միջև բանակցությունների մասին, որոնք կայացել էիէն 1997 թ. օգոստոսի 1-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետում:

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Ալիև ավագը որևէ կերպ չի փորձել ընդդիմանալ բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությանը,՝հայտարարելով. «Ինչ վերաբերում է ուղիղ բանակցություններին, ապա Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք կշարունակենք դա, և ես պատրաստ եմ այդ առնչությամբ հայտարարություն անելու»:

Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին», ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:

Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում