Զախարովան մանրամասներ է ներկայացրել Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգից

Զախարովան մանրամասներ է ներկայացրել Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել մայիսի 21-ին Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգի մասին: Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը: 

«Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարներին։

Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Լավրովը նաև ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում