ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են ԵԽԽՎ անդամ պատգամավորների անձեռնմխելիության և արտոնությունների ապահովմանն առնչվող խնդիրները

Քննարկվել են ԵԽԽՎ անդամ պատգամավորների անձեռնմխելիության և արտոնությունների ապահովմանն առնչվող խնդիրները

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն:

 

Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հանձնաժողովի անդամները:

 

Հանդիպումներ են եղել նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Հայկական կողմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ սերտ հարաբերություններն ու ակտիվ համագործակցությունը:

 
Կարևորվել է ԵԽԽՎ պատվիրակության անդամների իրավունքների ապահովման մասով պետության առջև դրված կանոնակարգերի իրագործումը: Այս համատեքստում քննարկվել են ԵԽԽՎ անդամ պատգամավորների անձեռնմխելիության և արտոնությունների ապահովմանն առնչվող խնդիրները:
 
Ընդգծվել է ԵԽԽՎ անդամների անխոչընդոտ մասնակցության անհրաժեշտությունը կառույցի նիստերին ու կազմակերպվող միջոցառումներին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում