ԼԼուսինե Մուրադյան

Որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում՝ մոտ 2,3 միլիարդի. Ավինյան

Որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում՝ մոտ 2,3 միլիարդի. Ավինյան

Որոշակի թերհավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում՝ մոտ 2,3 միլիարդի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները հպարտանում էին այն բոյկոտի պրոցեսով, որ կազմակերպվում էր Երևան քաղաքում տրանսպորտի վճարների տեսանկյունից, այո՛, մենք տեսնում ենք, որ այդ բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց մոտ 70-80 տոկոսը պարտաճանաչ վճարում է, այսինքն՝ առանց տույժ-տուգանքների՝ ուղղակի երևանցիների իրավագիտակցությունն իրենց թույլ չի տալիս չվճարել և այդ պրոցեսին միանալ:

Ես շատ շնորհակալ եմ մարդկանց՝ իրապես հասկանալու, թե Երևանի քաղաքապետարանն ինչ է անում»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում