Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը՝ ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

ԿԿարմեն Ղուկասյան

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։

Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։

Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 114 և 71 դպրոցներում ու դրանց հարակից տարածքում։

Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիդարթա Դատտան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, միջազգային այլ գործընկեր կառույցների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Հանրային իրազեկման միջոցառման ամենավառ կերպարները աշակերտներ էին՝ իրենց թեմատիկ ելույթներով։

Ողջույնի խոսքում փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝ ըդգծելով, որ անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը նախարարության առաջնահերթություններից է։

Այս համատեքստում Արմեն Մկրտչյանը առանձնահատուկ կարևորել է միջազգային գործընկերների ջանքերը, միջազգային փորձի ներդրումը Հայաստանում և շարունակաբար ամրապնդվող համագործակցությունը։

«Մենք համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ երթևեկության յուրաքանչյուր մասնակից գիտակցի՝ կանոնների պահպանումը ուղղակիորեն կապված է մարդկային կյանքերի պահպանման հետ»,- եզրափակել է խոսքը փոխնախարար Մկրտչյանը։

Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում Երևանի Հանրապետության փողոցում՝ մինչև դպրոցամերձ տարածքներին հասնելը, արվել են նոր գունագեղ գծանշաններ։

Դրանք վարորդներին հուշում են, որ մոտենում են ուսումնական հաստատության։

Սա ևս միջազգային փորձի ներդրման օրինակ է։

Նմանօրինակ միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության, հատկապես՝ դպրոցահասակների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության բոլոր կանոնների պահպանման վերաբերյալ՝ հանուն անվտանգ երթևեկության առավել ամուր մշակույթի։

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում