Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում և Եմենի հութիների դեմ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում և Եմենի հութիների դեմ

Իսրայելը ակտիվացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները: ՑԱՀԱԼ-ից հայտնում են, որ պատրաստվում են ընդլայնել հարձակումները։ Իսրայելի զինված ուժերի տվյալով՝ նպատակն է վերադարձնել գերիներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և պաշտպանել Իսրայելի բնակչությանը: Նշվում է, որ սա «Գեդեոնի կառքեր» անվանումը ստացած գործողության առաջին փուլն է։

Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: Վերջին տվյալով՝ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 53,000 մարդ, վիրավորների թիվը հատում է 120.000-ը: Շրջափակման հետևանքով տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է ստեղծվել։

Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարն էլ հայտարարել են Եմենի հութիների օբյեկտներին զանգվածային հարվածների մասին: Թիրախում են եղել, մասնավորապես, նավահանգիստներ:

Ըստ իսրայելական կողմի՝ սա պատասխանն է Իսրայելի դեմ հութիների հրթիռային արձակումներին։ Պաշտոնյաները նախազգուշացրել են՝ անհրաժեշտության դեմքում կշարունակեն ռազմական գործողությունները և կթիրախավորեն Անսար Ալլահ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք աջակցում են պաղեստինցիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում