ՎՎահե Դավթյան

Չեխիայի վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր․ Նիկոլ Փաշինյան

Չեխիայի վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր․ Նիկոլ Փաշինյան

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները:

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։

Սոցցանցի իր էջերում հրապարակած տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․

«Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում