ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների միաժամանակ չորս ռեժիմ կկիրառի. DW

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների միաժամանակ չորս ռեժիմ կկիրառի. DW

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում ուրբաթ՝ մայիսի 16-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ միաժամանակ կիրառել պատժամիջոցների չորս ռեժիմ՝ Ուկրաինայում պատերազմի, մարդու իրավունքների խախտումների, հիբրիդային պատերազմի և քիմիական զենքի կիրառման համար: Այդ մասին հայտնել է DW-ն: 

Ընդհանուր առմամբ, կընդունվի ավելի քան 130 առանձին ​​​​պատժամիջոց, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի, «ստվերային նավատորմի» և դրա հանցակիցների, երրորդ երկրներից Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարների, ինչպես նաև քարոզչություն և ապատեղեկատվություն տարածողների դեմ։

Մայիսի 16-ին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այն կներառի սահմանափակող միջոցներ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների նկատմամբ, ռուսական «ստվերային նավատորմի» նավերի սև ցուցակը կհամալրվի նոր անուններով, կիջեցվի նավթի գների շեմը, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն ՌԴ ֆինանսական հատվածի նկատմամբ:

«Մենք պետք է ուժեղացնենք նախագահ Պուտինի վրա ճնշումը, քանի դեռ նա պատրաստ չէ խաղաղության»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում